211652_close_icon
views-count2849 դիտում article-date 14:25 10-12-2020

Հրանտն ասել էր՝ ես նահանջող տղա չեմ․ «Առավոտ»

Հիշողություններ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոսի մասին «Կիեւյանցի Հրանտոն եմ ես»,- սիրում էր կրկնել զոհված 20-ամյա Հրանտ Եղիազարյանը, որը Եղիազարյանների ընտանիքի միակ զավակն էր: Գրում է [url=https://www.aravot.am/2020/12/10/1157792/?fbclid=IwAR2uTXmVbR61ROaeL9cUDZXivXRWo09Lct9H0-yCwEqelTzqfRz85NbQBFs]«Առավոտը»[/url]։ Հրանտոն, ինչպես ընկերներն էին սիրում նրան դիմել, սիրում էր ժպտալ ու ժպիտ պարգեւել, ապրել ու ապրեցնել իր շրջապատում գտնվող մարդկանց։ «Միշտ ժպիտով էր, դրական ու բարի։ Անգամ երբ նեղացնում էր, հետո գալիս ու ներողություն էր խնդրում։ Շատ հումորով էր, մեր բոլոր միջոցառումների փորձերը շատ երկար էին տեւում, որովհետեւ ինքը մի էնպիսի հումոր էր անում, որից պետք էր ուղղակի ուշքի գալ»,- պատմում է Հրանտի նախկին դասընկերուհին՝ Դիանան։ «Երբ տխրում էի կամ լաց լինում, գալիս, աթոռը դնում էր կողքիս ու նստում էր։ Ասում էր՝ մի նեղվի, դուխդ մի գցի, որովհետեւ ոչ ոք արժանի չէ քո արցունքներին։ Ասում էր՝ գիտես չէ՞, կողքիդ կանգնած եմ։ Հետո անցնում էր մի որոշ ժամանակ, ասում էր՝ ախպերս ես, չէ՞։ Հիշում եմ՝ մի օր էլ գնաց ու ինձ համար կոնֆետ գնեց, որ չտխրեմ»,- պատմում է Հրանտի դասընկերուհիներից Էլենը։ Հրանտը մեծերի ու նրանց ասած խոսքի հանդեպ հատուկ հարգանք էր տածում։ Ուշադիր էր հատկապես տատիկի նկատմամբ։ «Մի օր 21 էինք խաղում, հարցրի՝ ապագայում ի՞նչ ես ուզում դառնալ, երկար մտածեց ու պատասխանեց՝ չգիտեմ ինչ, բայց ես պիտի տատիկիս ու իմ ընտանիքի համար լավ մարդ դառնամ, որ տատիս հպարտանա»,- հիշում է Հրանտի մանկության ընկերուհին՝ Մանիկը։ Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2020/12/10/1157792/?fbclid=IwAR2uTXmVbR61ROaeL9cUDZXivXRWo09Lct9H0-yCwEqelTzqfRz85NbQBFs]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր