4804 դիտում
15:59 10-12-2020
Մարտունեցի տղամարդը մոլորվել, անցել է սահմանը. ադրբեջանցիները նրան ծեծել, ապա սպանել են․ NEWS.am
Արցախի Մարտունի քաղաքի 58-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանը դեկտեմբերի 3-ին մոլորվել է, անցել սահմանը եւ սպանվել ադրբեջանցիների կողմից։ [url=https://news.am/arm/news/618163.html]NEWS.am[/url]-ի այս տեղեկությունը հաստատեցին Մարտունու քաղաքապետարանից՝ հայտնելով, որ տղամարդու մարմինը դուրս են բերել Կարմիր Խաչի միջնորդությամբ, նրան հուղարկավորել են երկու օր առաջ։
Արարատ Խաչատրյանի ընկերներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ անբարենպաստ եղանակի եւ սահմանի մոտ լինելու պատճառով տղամարդը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում։
Նրա դին դուրս են բերել մի քանի օր անց, մարմնին եղել են բռնության հետքեր, ենթադրվում է՝ նրան սպանել են ծեծի ենթարկելուց հետո։
Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/618163.html]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
2375 դիտում
17:23 02-06-2015
Երևանում 35-ամյա տղամարդը ձեռքերով եւ ոտքերով ծեծել է մորը եւ սպառնացել դանակով սպանել նրան
34116 դիտում
14:49 25-02-2022
Սկզբում ասել է` ծեծել են ադրբեջանցիները, ապա` անհայտ անձը․ հաղորդում ոստիկանությանը. Aravot.am
6836 դիտում
16:29 04-05-2016
Մարտունեցի 16 հոգանոց ընտանիքը ապաստանել է Էջմիածնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
949 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
934 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1396 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև