211652_close_icon
views-count2049 դիտում article-date 21:38 10-12-2020

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները 930 հոգեմետ դեղահաբ են հայտնաբերել հանձնուքի թթվասերի տարաների միջից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Կ.Մ.-ի կողմից դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա թթվասերի 2 տարաների գործարանային տեսքը կասկած է առաջացրել: Արդյունքում տարաների միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, հոգեմետ հանդիսացող, դիազեպամ հիշեցնող 930 դեղահաբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր