211652_close_icon
views-count6839 դիտում article-date 17:13 11-12-2020

Ինչ-որ մեկն էլ ամերիկաներից բղավում է՝ Սփյուռքը Նիկոլի հետ է.. Արի, քո նիկոլին տար ու ինչքան ուզում ես հետը եղիր...Ղարաբաղցյան

Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է. Մեր բառապաշարում հիմա ամենաշատ օգտագործվող բառերն են՝ Գերի, ռազմագերի, անհայտ կորած, փախստական, գաղթական ... Ու այս տխուր համայնապատկերում արնոտ սարդոստայնն ընկած արնաքամ լինող ՀԱՅԱՍՏԱՆԸ... Քառատված ԱՐՑԱԽԻ ծորացող արյունը չտեսնող ինչ-որ մեկն էլ ամերիկաներից բղավում է.,,ՍՓՅՈՒՌՔԸ ՆԻԿՕԼԻ ՀԵՏ Է..,, Արի, քո նիկօլին տար ու ինչքան ուզում ես հետը եղիր... Էդ բղավողին մի հարց էլ տամ. Քո նախնիները երբեք քեզ չե՞ն պատմել ՏԵՐ-ԶՈՐՈՎ անցնող մահվան քարավանների մասին, կորսված հայրենիքի մասին... Թե՞ նրանք էլ նիկօլի պես ծախել են սրբությունները ու ճողոպրել ամերիկաներում բազմանալու... Գիտե՞ս ԲԵՐՁՈՐԻ ՏԵՂԸ, անցե՞լ ես ՔԱՐՎԱՃԱՌՈՎ, ՇՈՒՇՎԱ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՄՈՄ ՎԱՌԵ՞Լ ԵՍ... Տեսե՞լ ես իր տուն ու տեղը կրակին տվող ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՐՑՈՒՆՔԸ, ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԱՆՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԽԱՎԱՐՈՒՄ ՓՆՏՐՈՂ ՀԱՅ ՄԱՅՐԵՐԻ ԱՆՕԳՆԱԿԱՆ ՏԱՌԱՊԱՆՔԸ... Թե՞ մի երկու կոպեկ փող ես փոխանցել անհայտ հիմնադրամներին ու դրանով հայրենասերի պատմուճան հագել՝ ԱՄՈԹ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մեր բառապաշարում հիմա ամենաշատ օգտագործվող բառերն են՝ Գերի, ռազմագերի, անհայտ կորած, փախստական, ...

Опубликовано Spartak Gharabaghtsyan Пятница, 11 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր