211652_close_icon
views-count1957 դիտում article-date 19:04 11-12-2020

30 տարի կյանքի, արյան գնով մեր ստեղծած պատմությունը մեկ վայրկյանում, գրիչի մեկ հարվածով գաղտնի կերպով ոտնահարեցին․ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան․ քաղաքացի

Իմ պահանջը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականն է, ժամանակավոր կառավարության ձևավորումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում [url=https://www.tert.am/am/news/2020/12/11/Protester/3468308?fbclid=IwAR1h6XEgkDJ1E1qKFLWLBOgtIpuhiHqQW5flwIiqCEuA_DWCsDZRtW4o05A&__cf_chl_jschl_tk__=1486f9af144857575139aa809ffc4611a5e46a76-1607698264-0-AcfCjfxCuQVr8IFuW0psXrfPhRAEvmztVwaBvjZpH2wxH9DdgJrFP-121YmUjJKd5TkYfdyW3gx_m-vrELUIDiknCh5_JlLYimj089cQUJXMV4LlTA7aPYpXdMlvCeRaiDJtFJp6PofmkXdcVDeSHtKrH641V_TpfArn_kL3g8IpnCw0uoqopGCx7AjrCLxGU1z4GpsCui4nLYSoxLgoGjaHnxesnB451NDwgRLwCz6CfJiKgDpPOmOJlbcrMmGhlj3bg56a3Ch7LbEYgta3yjqomGg0jI_DuZdyK9H2cIG7bPqmrN5eFETkc7v8OVzjZMJL4qjqZe7RGEpFpG2ZEf5JMBX7K2tpizalVS0U0Ucsv3jDfa8wMqszB7zm1dlSBfAPj6QyBeU3_FnI7JnMMPV8Y8ADo_sZl0UyKoKechaUu-_1vFeQxUORCz1O-NsqqA]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։ «Մարդիկ 30 տարի կյանքի, արյան գնով մեր ստեղծած պատմությունը մեկ վայրկյանում, գրչի մեկ հարվածով գաղտնի կերպով ոտնահարեցին։ Միայն Նիկոլ Փաշինյանը չէ իր «հրեշամանուկ» թիմով, որ կարող է ղեկավարել, ՀՀ-ում արժանի մարդիկ կան, որ ունեն փորձ, կապեր, և իրենց փորձով ցույց են տվել, որ կկառավարեն, և վիճակը բոլորի համար կդառնա բարվոք»,-ասաց երթի մասնակիցը։ Դիտարկմանը, որ իշխանամետները պնդում են, թե հետպատերազմյան փուլում, երբ երկիրը վատ վիճակում է, Փաշինյանը չպետք է հրաժարական տա, քաղաքացին արձագանքեց, որ մարդկանց մի խումբ կա, որ մթնոլորտը շիկացնում է, որի համար չկա մարդկային արժանապատվություն, իսկ քրիստոնեական արժեքները, պետությունը, լեզուն ոտնահարվում են․ «Նրանց համար գուցե հայկական ավանդույթը, Մաշտոցը, Նարեկացին այլևս արժեք չունեն։ Այդպիսինների հետ ես չեմ պատրաստվում ապրել, կամ իմ երկիրը թողնել, գնալ»,-ասաց նա։ Նա խնդրահարույց համարեց նաև այն, որ մի քանի կարևոր մարմին գտնվում է մեկ անձի վերահսկողության տակ․ «Ինչ Սահմանադրության մասին է խոսքը մի երկրում, որտեղ գործադիր մարմինը, դատական իշխանությունը, օրենսդիր մարմինը մեկ մարդու ձեռքին են, և դատավորներին կանչում, հրահանգներ է տալիս»։ Հիշեցնենք, որ քաղաքացիները Երևանի Կասյան փողոցից «Արժանապատվության երթով» շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ, որից հետո ևս երթը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր