118978 դիտում
12:30 13-12-2020
«Երևանի աղի կոմբինատ»-ի վաճառքի մենեջերը ոչ սթափ վիճակում Աղվերանում «յաշիկով» մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է ձորում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Հակոբ Շամիրյանը իր վարած Mercedes G500 մակնիշի 10 GC 999 համարանիշի ավտոմեքենայով Աղվերան գյուղի վարչական տարածքում՝ «Արթուրս Ռեզորթ» հանգստյան տան մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը՝ բախվելով ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Շամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հ. Շամիրյանը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ՝ խմածութան ամենաբարձր աստիճանի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Շամիրյանը աշխատում է Երևանում գործող աղի կոմբինատում՝ որպես վաճառքի մենեջեր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+