72404 դիտում
12:10 27-07-2020
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 29-ամյա վարորդը BMW X5-ով մոտ 50 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. 3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արծվաբերդ բնակավայրի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Ո-նիր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Արծվաբերդ-Այգեձոր ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհ իերթևեկելի գոտուց և մոտ 50 մետր մի քանի պտույտ գլորվելվ՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակրգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Սարգիս Ո-ին, ուղևորներ՝ Արծվաբերդ բնակավայրի բնակիչներ 34-ամյա Արսեն Զ-ին և 31-ամյա Արման Վ-ին։
Վերջիններս նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն ժամանած Բերդի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից, ապա տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն։
Վիրավորներից Արսեն Զ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Սարգիս Ո-ին՝ը միջին ծանրության, իսկ Արման Վ-ինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+