1547 դիտում
11:55 14-12-2020
Արցախի ԱԻՊԾ տնօրենն այցելել է Ասկերանի Իվանյան համայնք, ծանոթացել ՌԴ ԱԻՆ ծառայողների աշխատանքներին
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Իվանյան համայնք, որտեղ տեղակայված են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարության անձնակազմը:
Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Կարեն Սարգսյանին դիմավորել է ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին:
Հետպատերազմյան Արցախում այժմ հիմնական ջանքերն ուղղված են սակրավորական աշխատանքների վրա: Ի. Կուտրովսկին արցախցի գործընկերներին է ներկայացրել ռուսական արտադրության գերժամանակակից հատուկ ավտոմեքենան, որը հագեցած է ինժեներասակրավորական սարքավորումներով:
Արցախի տարածքը, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հնարավոր վտանգից մաքրվում և ավելի անվտանգ է դառնում հատուկ հեռակառավարվող ռոբոտների և սարքավորումների միջոցով:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել ռուս գործընկերներին, նշել, որ Արցախի ու արցախցիների համար անգնահատելի է ՌԴ ԱԻՆ հումանիտար գործունեությունը:
Իգոր Կուտրովսկին խոսել է արտակարգ իրավիճակներում առաջիկայում սպասվող ավելի ընդլայնված համագործակցության մասին:
Նշենք, որ գործընկեր կառույցների միջև համագործակցությունը սկսվել է նոյեմբերից՝ հաստատված զինադադարից անմիջապես հետո: Ռուս գործընկերները ևս ընդգրկվել են փրկարարական աշխատանքներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը տեղակալների ուղեկցությամբ այցելել է...
Posted by ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն on 2020 թ. դեկտեմբերի 13, կիրակի
Նմանատիպ նյութեր
1482 դիտում
13:37 10-04-2021
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կիրականացվի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք
2047 դիտում
15:02 17-05-2021
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները
Այս բաժնից
880 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով
874 դիտում
23:04 16-01-2025
Ֆրանսիան մտադիր է փետրվարի 13-ին Փարիզում անցկացնել Սիրիայի հարցով համաժողով
1066 դիտում
21:56 16-01-2025
Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ գործունեության դադարեցման որոշում է կայացվել