211652_close_icon
views-count4916 դիտում article-date 17:10 19-05-2018

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց համայանքային կենտրոնի շենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց համայանքային կենտրոնի շենքը: Բացման արարողությանը ներկա էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ով մեկ անգամ ևս կարևորեց Սփյուռքի դերը Արցախի պետականաշինության գործում: Իվանյանի բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնը կառուցվել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի հովանավորությամբ: Շենքն ունիվերսալ է. այստեղ գործելու են գյուղի բուժկետը, գրադարանը, գյուղապետարանը: Կա նաև համակարգչային սենյակ և հանդիսությունների սրահ: «Սա անվանում ենք կյանքի տուն, որովհետև այստեղ են կենտրոնացած համայնքի գործունեությունն ապահովող հաստատությունները՝ բուժկետ, գյուղապետարան և այլն։ Հուսքվ եմ, որ այս համայնքային կենտրոնում քիչ կօգտագործեն բուժկետը և հակառակը՝ ավելի զբաղված կլինի հանդիսությունների սրահը»,-ասաց Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը։ Արցախյան ազատամարտի հերոս Քրիստոփոր Իվանյանի անունը կրող համայնքում ապրում է 1400 մարդ: Տորոնտոյի հայ համայնքի հանգանակությամբ կառուցվել էր նաև Իվանյանի մանկապարտեզը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր