2710 դիտում
14:36 14-12-2020
Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի կահավորման աշխատանքները. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բլոկպոստերի կահավորման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքէջը, դիտակետերը կահավորվում են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի շրջանաձեւ հսկողությունը իրականացնելու համար:
«Ներկայումս ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկողություն հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկության և Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխման, պարենի և տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը, ինչպես նաև ուղեկցում և ապահովում են վերանորոգող բրիգադների անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
21:12 18-12-2022
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքի համար շարունակում են բանակցել երկու կողմերի հետ. ՌԴ ՊՆ
724 դիտում
16:14 26-06-2023
Խաղաղապահները պետք է ուժով բացեն այդ ճանապարհը, ոչ թե կոչ անեն. Թագուհի Թովմասյանը՝ Լաչինի միջանցքի մասին
Այս բաժնից
1324 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1177 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1159 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո