5275 դիտում
09:52 15-12-2020
Կվերադառնանք համակարգ, երբ իշխանությունը հեռանա. դատախազներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատախազական համակարգում արշալույսները ևս խաղաղ չեն, և շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել դատախազների հայտարարության տեքստը: Ստորև ներկայացնում ենք դատախազների հայտարարությունից մի հատված. «Ստեղծված օրհասական պայմաններում դատախազները չեն կարող անմասն մնալ կատարվող իրադարձություններին:
Մենք մշտապես առաջնորդվել ենք օրենսդրական այն պահանջով, որ դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Սակայն այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր դրսևորել քաղաքական զսպվածություն, երբ բարձրաստիճան մի խումբ քաղաքական գործիչների «քաղաքականության» արդյունքում հայրենիքի մի մաս ենք կորցրել: Եվ ինչպե՞ս պահպանել քաղաքական չեզոքություն, երբ չեզոք լինելը նշանակում է համակերպվել այս իրողության հետ և հնարավորություն տալ անհայրենիքների այս խմբին թշնամուն զիջել հայրենիքի մնացած մասը:
Մեծ պատիվ կհամարենք վերադառնալ դատախազության համակարգ շարունակելու մեր ծառայությունը հանուն մեր հայրենիքի այն դեպքում, երբ ներկա իշխանությունները կհեռանան, ու նրանց փոխարեն երկրի կառավարման ղեկը կստանձնի հայրենասեր, պրոֆեսիոնալ և համազգային շահերով մտահոգ իշխանություն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1946 դիտում
10:05 17-02-2022
Հակակոռուպցիոն դատարանում աշխատելու համար դիմել են դատախազներ․ «Ժողովուրդ»
1834 դիտում
09:25 14-07-2022
Շատ դատախազներ կլքեն համակարգը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից