60312 դիտում
11:32 15-12-2020
Ավտովթար Հրազդանի կիրճում․ 25-ամյա վարորդը Toyota Vitz-ով գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում, նրա հետ է եղել աները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, դեկտեմբերի 15ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ 25-ամյա Գերման Թորոսյանը իր վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում թիվ 8 էլեկտրասյան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարերին և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին Երևանի ճանապարահային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակ, որտեղից ժամանել է հերթապահ խումբը դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի և ավագ տեսուչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ․ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքնության, պարզվել է, որ նա եղել է սթափ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը եղել է իր աներոջ հետ և միասին են գետից դուրս եկել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+