1800 դիտում
19:25 15-12-2020
Մեկ ամիս առաջ հեռացած լինեին, սահմաններին այս վիճակը չէինք ունենա․ Թեւան Պողոսյան
Մենք 2,5 տարի չենք հետեւել, մտածել ենք՝ լավ է լինելու ու հասել ենք այն պատակտռվածության աստիճանին, որը եղել է այն գրավականներից մեկը, որ Ադրբեջանն ու Թուրքիան նախաձեռնել են այս հարձակումը:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, քննարկման ժամանակ նշել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
Նա կոչ արեց չխոսել նախկին-ներկա հարթության մակարդակով, այլ խոսել գործող իշխանության եւ այլընտրանքի մասին.
«Հայաստանը դիմադրողականություն կունենա, եթե փոխվի եւ նախկին սխալները չկրկնի:
Կունենա, եթե ընտրենք եղած այլընտրանքներից մեկը, որովհետեւ գործողն ամեն ինչ տապալել է:
Այլընտրանքները լինելու համար այդ պատուհանը պետք է բացվի: Առնվազն երկու այլընտրանք այսօր կա:
Գործող իշխանություններով այդ դիմադրողականությունը չի լինելու:
Ամեն օր մի նոր բան ավելանում է, մե ամիս առաջ հեռացած լինեին, ես վստահեցնում եմ, որ Նոր Թաղերում, Խծաբերդում, նաեւ Սյունիքի սահմաններին այս վիճակը չէինք ունենա»,-ասաց Թեւան Պողոսյանը:
«Այդ ինչպես է ստացվում, որ մինչեւ գերի տղաների այստեղ թռնելը Նոր Թաղերն ու Խծաբերդը քարտեզի վրա կային, իսկ հենց որ հասան Երեւան, այլեւս չկանԿարո՞ղ է դա էլ գինն էր, կարո՞ղ է հիմա էլ հողերն այդպես ենք փոխանակել:
Ես իրավունք ունեմ չէ՞, լեգիտիմ կասկած հայտնեմ»,-ասաց նա:
Նմանատիպ նյութեր
3953 դիտում
14:54 08-02-2020
«Քաղաքական իմաստով ես իսկապես ուզում եմ, որ հանրաքվեն տեղի ունենա». Թեւան Պողոսյան. News.am
1859 դիտում
21:06 17-10-2019
Հրայրին ասելիք ունե՞ք, ասեք իրեն. ոչ իր ծնողներին, ոչ իր երեխաներին մի խառնեք իր հետ կռիվներին. Թեւան Պողոսյան
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան