4897 դիտում
21:10 15-12-2020
Վլադիմիր Պուտինի ավելի լավ առաջարկության մերժման հիմքում ընկած էր Հայաստանի վարչապետի կողմից Արևմուտքում աջակցություն փնտրելու փորձը. Աշոտյան
Խայտառակ կապիտուլյացիայի հետ կապված օդում կախված մնացած բազմաթիվ հարցերից մեկը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից բարձրաձայնված այն փաստն է, որ Հայաստանի դավադիր ղեկավարությունը մերժել է հոկտեմբերի 19-ին արված շատ ավելի արժանապատիվ համաձայնագրի առաջարկը։
Դավադիր անբարոյականի բարբաջանքն առ այն, որ եթե նա գնար այդ քայլի, ապա դավաճան կորակվեր, իհարկե, որեւէ քննադատությանը չի դիմանում։
Ասեմ ձեզ այն, ինչ այս հարցի կապակցությամբ ինձ պատմեցին իմ քաջատեղյակ միջազգային գործընկերները։
(Տեղեկությունը հրապարակում եմ իրենց իմացությամբ, առանց աղբյուրը բացահայտելու)։
Վլադիմիր Պուտինի ավելի լավ առաջարկության մերժման հիմքում ընկած էր Հայաստանի վարչապետի կողմից Արեւմուտքում աջակցություն փնտրելու փորձը։
Հոկտեմբերի 17-ին ֆրանսիական կողմի միջնորդությամբ հայտարարված հրադադարի խախտումից հետո սրանք ինտենսիվ կապերի մեջ են մտել ամերիկյան որոշ շրջանակների հետ, նրանց միջոցով հրադադար հաստատելու եւ կարգավորման դափնիները ոչ թե Ռուսաստանին, այլ ԱՄՆ-ին փոխանցելու համար՝ խիստ տեսանելի հեռահար նպատակներով։
Ամերիկյան զինադարարը հայտարարվեց հոկտեմբերի 25-ին եւ նույնպես արագ խախտվեց։ Հիշեցնեմ, որ հենց հոկտեմբերի վերջ տեղի են ունեցել նաեւ պաշտոնական հեռախոսազրույցներ Մայք Պոմպեոյի (հոկտեմբերի 27) եւ Ռոբերտ Օբրայենի (հոկտեմբերի 29) հետ։
Այս ամենն ավարտվեց նոյեմբերի 9-ին առավել խայտառակ հայտարարությամբ, հսկայական տարածքային կորուստներով եւ լրացուցիչ առնվազն 2 500 նոր զոհերով։
Ահա այսպիսի արկածախնդիր խաղեր է տվել դավադիր ստահակը մեր երեխաների եւ հայրենիքի հաշվին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Խայտառակ կապիտուլյացիայի հետ կապված օդում կախված մնացած բազմաթիվ հարցերից մեկը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր...
Опубликовано Armen Ashotyan Вторник, 15 декабря 2020 г.
Նմանատիպ նյութեր
3971 դիտում
12:31 02-05-2020
Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերեք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու. Մարուքյան
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»