211652_close_icon
views-count2992 դիտում article-date 21:16 15-12-2020

Մենք կարճ ժամանակում Նիկոլին, որը կառչել է իր աթոռից քշելու ենք կառավարական շենքից, և նա պատասխան է տալու հայ ազգի առաջ. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/12/15/Vanetsyan/3472255?fbclid=IwAR2D3MPSP2OORLuI2IBGQfmPUdGp3e4Xmndf724hwDjuA_v45kEGJrX0GoA]Tert.am[/url]-ը գրում է. Այսօր ևս մեկ անգամ բոլորս ապացուցում ենք, որ մենք արժանապատիվ ազգ ենք, և ինչ-որ մի խղճուկ չի կարող կոտրել հայ ազգի արժանապատվությունը, մենք բոլորս միասին, հանուն մեր մեծ, միասնական հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի, ոչ ենք ասում այս դավաճան իշխանությաններին, որոնք խաբելով մեզ բերեցին, հասցրեցին այս աղետալի վիճակին: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նշենք, որ այսօր ընդդիմությունը Նիկլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ է անցկացնում Սասունցի Դավիթ կայարանից դեպի Ֆրանսիայի հրապարակ: Վանեցյանն ընդգծեց, որ արդեն մի քանի օր է ցուցարարներն ավելանում են և իրենց շարքերը համալրում են շատ արժանաատիվ մարդիկ: «Մեր՝ «Հայրենիքի փրկության շարժումը» իրականում միտված է մեկ բանի՝ փրկել մեր հայրենիքը կործանումից: Այս պահին էլ տեսնում ենք՝ երթը չի ավարտվում, տասնյակ հազարավոր մարդիկ գալիս են հրապարակ ու հարցնում են՝ ինչ պետք է անենք: Ժողովուրդ, արդյոք մենք համաձա՞յն ենք, որ մեր երկրի փաստացի ղեկավարը լինի դավաճան Նիկոլը, մենք միասին շատ կարճ ժամանակում Նիկոլին, որը կառչել է իր աթոռից, քշելու ենք կառավարական շենքից և նա պատասխան է տալու հայ ազգի առաջ»,- հայտարարեց նա և հավելեց. «Ես զգուշացնում մեր անունից, բոլոր արժանապատիվ հայերի անունից, Նիկո՛լ, հեռացիր, հեռացի՛ր անցնցում, փրկի՛ր հայրենիքը: Մենք միասին, առանց մեկ վայրկյան վարանելու շարունակելու ենք մեր պայքարը և հեռացնելու ենք դավաճանին իշխանությունից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր