211652_close_icon
views-count2612 դիտում article-date 22:52 15-12-2020

Վարչապետ կոչեցյալը մանիպուլյացիայի է ենթարկում․ պատերազմը չի ավարտվել, թիրախում Գորիս-Կապան հատվածն է. Դավիթ Ջամալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանական կողմը անգամ փոքրիկ` 5 կմ-անոց հատվածում մեզ ուզում է ակցանի մեջ առնել , հնարավորինս մեծացնել, լայնացնել շրջափակման օղակը, հիմա իրենք միջանցքի աջ թևից փորձում են ակցանը լայնացնել: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/15/Davit-jamalyan/3472104?fbclid=IwAR2dGEyuLYMXbF9rSvh4Y1BbmyCReHz_T3siFIa8Ny7z4GMY2ZuMyzYqpik]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ռազման փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ զարգացումներ են սպասվում՝ հաշվի առնելով, որ Հին Շեն համայնքը հակառակորդի կողմից շրջափակման մեջ է: «Պատերազմը չի ավարտվել, չի ավարտվելու: Պետք է առաջիկայում պատրաստ լինել առնվազն տեղային բնույթի մարտերի ոչ միայն Արցախի սահմանում, այլև Սյունիքի հարավարևելյան հատվածում. Գորիս-Կապան հատվածն է թիրախում: Զարգացումները շատ տագնապալից են: Մենք հնարավորություն ունենք իրավիճակը շտկելու մեր դաշնակիցների հետ համատեղ, եթե այստեղ՝ մեր երկրում, լինի պետականակենտրոն կառավարություն, որպեսզի հնարավոր լինի դաշնակիցների հետ վստահության մթնոլորտը վերականգնել, հետո էլ օպերատիվ հարցերը լուծել»,- ասաց նա: Դավիթ Ջամալյանի խոսքով՝ սահմանների ճշգրտումը GPS-ի միջոցով պարզապես խայտառակություն է: «Սահմանների դեմարկացիա ասվածը տարիների խնդիր է, հատուկ ձևավորվող հանձնաժողովներ են աշխատում, միլիմետր առ միլիմետր չափում են։ Եթե իրականությանը համապատասխանում այն, որ դա արվում է GPS-ի միջոցով, սա պարզապես դավաճանություն է: GPS-ով իրենք ամեն ինչ կարող են ցույց տալ իբրև իրենցը: Մենք երկիր ենք կորցնում մեր աչքի առջև: Երեկ վարաչպետ կոչեցյալն ասում է՝ մեր սահմաններին ոչինչ չի սպառնում, էլի մանիպուլյացիաների է դիմում: Հարց․ այդ միջազգայնորեն ճանաչված սահմանները GPS-ով եք չափելո՞ւ, թե գեոդեզիայի սկզբունքներին համապատասխան հատուկ հանձնաժողովով»,- ասաց նա: Դավիթ Ջամալյանը նաև ընդգծեց, որ Հին Թաղեր համայնքը հակառակորդի տիրապետության տակ անցել է, ինչ-որ նոր դավադիր պայմանավորվածության արդյունքում, որի մասին հանրությանը չեն ասում: Ըստ նրա՝ հարց է, թե խաղաղապահներին ինչ փաստաթուղթ են ցույց տվել: Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր