211652_close_icon
views-count2247 դիտում article-date 15:50 29-12-2021

Այս ողջ ողբերգության գերագույն պատասխանատուն Նիկոլ Փաշինյան կոչվածն է. մենք դեռ չգիտենք՝ Արայիկ Հարությանյանը գիտակցաբար է ներգրավվել այս ամենի մեջ, թե՝ ճարահատյալ․ Դավիթ Ջամալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Եթե դիտարկում ենք ՏԻՄ ընտրություններին արդյունքները, ապա տեսնում ենք, որ հասարակությունը այս նիկոլական թմբիրից դուրս է գալիս, սթափվում է։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Անդրադառնալով բանակցային գործընթացի պատմությանը՝ նա ասաց, որ ըստ էության ամեն ինչ տարվում էր այն ճանապարհով, որ մենք Արցախը պահենք իր 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Նա նկատեց՝ թեև դա բարդ, տևական ճանապարհ էր, բայց մենք գնում էինք այդ ճանապարհով։ «Ահա այսպիսի աննախադեպ շահեկան բանակցային դիրքերով մենք թևակոխել ենք թուրքական հեղափոխություն ասվածը, և եթե մենք չորս տարի առաջ խոսում էինք այն մասին, որ վաղ թե ուշ ստատուս քվոյի մոդելը անընդունելի է, որ ապրիլյան մարտերը եկան բեկանելու մադրիդյան սկզբունքները, եկել, հասել ենք խայտառակ մի իրավիճակի, երբ դիսկուրսի առարկան է, որ Արցախը անգամ այս բզկտված վիճակով չի լինելու Ադրբեջանի մաս։ Զարմանալի է, որ Հայաստանում իշխանության հայտնվել է մեկը, ով ընդունում է, որ անգամ այս բզկտված տարածքով Արցախը պետք է լինի Ադրբեջանի տարածքում»,-ասաց նա։

Խոսելով Արցախի իշխանության մասին՝ Դավիթ Ջամալյանն ասաց, որ Արցախում ով էլ լիներ իշխանության, ուզեր, թե չուզեր, հարաբերվելու էր ՀՀ իշխանության հետ։

«Ես այն տեսակետին եմ, որ այս ողջ ողբերգության գերագույն պատասխանատուն Նիկոլ Փաշինյան կոչվածն է՝ իր զանգվածով, և նախևառաջ մեղքի սլաքները պետք է ուղղել այս իշխանությանը։ Որովհետև մենք դեռ չգիտենք, թե արդյոք Արայիկ Հարությանյանը գիտակցաբար է ներգրավել այս ամենի մեջ, թե՞ ճարահատյալ է ներգրավել, չի՞ հասկացել, հիմա նո՞ր է հասկացել»,-ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր