211652_close_icon
views-count2672 դիտում article-date 13:17 12-02-2021

Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել. «Իմ քայլի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Դուք գիտեք, որ, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ այսինքն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը` անդրադառնալով Սյունիքի մարզի ճանապարհներին վերաբերող մտահոգություններին: Գրում է Tert.am-ը։

«Դա այնպես չէ, որ համաձայնագրերով պետք է լինի, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է, ոչ մի վայրկյան ադրբեջանցիների կողմից չի փակվել այդ ճանապարհը»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հարցին, թե, այսինքն` անհանգստացնող բան չի՞ տեսնում Սյունիքում, ասաց, որ կխաբի, եթե ասի, թե անհանգստացնող բան չկա: «Միանշանակ անհանգստացնող բան կա Սյունիքում, սյունեցիների մոտ կա, հասկանալի է, որ առնվազն 25-30 տարին չկար նման իրավիճակ, հիմա կա»,-ասաց նա:

Տեսանյութը՝ Tert.am
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր