16490 դիտում
12:56 16-12-2020
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում․ «Օազիս» ռեստորանի մոտ վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, դեկտեմբերի15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Գավառի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31․6 կմ հատվածում «Օազիս» ռեստորանային համալիրի մոտ վրաերթ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 18։25-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 40-ամյա Գարիկ Ադամյանը իր վարած VAZ 21073 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատի բնակիչ 61-ամյա Վարդուշ Աղաջանյանին, ով «Գավառի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել է նշված բժշկական կենտրոն։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ ժամը 22։10-ի սահմաններում վարերթի ենթարկվածը «Գավառի» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ժամանակ շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+