211652_close_icon
views-count1019 դիտում article-date 14:55 16-12-2020

Եվրամիությունը Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ է նախապատրաստել

Եվրամիությունը բելառուս պաշտոնյաների և բելառուսական ընկերությունների երրորդ ցուցակն պատրաստել է. տվյալ անձինք և ընկերությունները ԵՄ-ի կողմից պատժամիջոցներիկենթարկվեն ՝ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու և ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Գրում է [url=https://ria.ru/20201216/sanktsii-1589460181.html?fbclid=IwAR10OW12MAH2VFg7thjPQhOzAAvPB1waxG-6erIbXWFBnYzQijfEWOW9kIk]ria.ru[/url]-ն՝ հղում անելով այսօր` դեկտեմբերի 16-ին կայանալիք ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի նիստի օրակարգին: «Խորհրդի գործադիր որոշումը և Բելառուսի դեմ սահմանափակող միջոցների վերաբերյալ գործադիր հրամանը: Ընդունում»,-ասված է փաստաթղթում: Ակնկալվում է, որ չորեքշաբթի օրը այն պետք է քննարկվի ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից տեխնիկական հանդիպման ժամանակ և պաշտոնապես կհաստատվի նախարարների մակարդակով շաբաթվա վերջին: Դրանից հետո ցուցակը պետք էպաշտոնապես հրապարակվի և ուժի մեջ մտնի: Ավանդաբար, ԵՄ-ն նախապես չի հայտնում պատժամիջոցների շրջանակում ներգրավված անձանց և ընկերությունների անունները: Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ պատժամիջոցների երրորդ փաթեթի հաստատման հետ խնդիրներ չպետք է առաջանան: Արդեն հինգերորդ ամիսն է, ինչ Բելառուսում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր: Դրանք սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որոնցում, ըստ ԿԸՀ-ի, հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80,1%-ը: Ընդդիմությունը չի ընդունում այս արդյունքները և հաղթող է համարում Սվետլանա Տիխանովսկայային:

Նմանատիպ նյութեր