211652_close_icon
views-count1054 դիտում article-date 15:08 11-01-2023

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ

Եվրամիությունը մտադիր է ընդլայնել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները «Ուկրաինայի հակամարտությունում նրա դերի համար», հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

ԵՀ ղեկավարը խոստացել է ընդլայնել պատժամիջոցները նրանց նկատմամբ, ովքեր ռազմական տեսանկյունից աջակցում են Ռուսաստանին եւ նրա գործողություններին Ուկրաինայում։ «Դա, օրինակ, Բելառուսն է կամ Իրանը։ Մենք առաջ ենք շարժվելու Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներով»,- ասել է ֆոն դեր Լյայենը։

Նմանատիպ նյութեր