40678 դիտում
14:38 16-12-2020
Դատարանը կալանավորեց Կարին գյուղում առանձնակի դաժանությամբ մորը սպանած որդուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի Ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Կարին Գյուղի բնակիչ 50-ամյա Մամիկոն Օ․-ի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Էդգար Կարապետյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Մամիկոն Օ․-ն, ով կասկածվում է 84-ամյա մորն առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ, կալանավորվել է։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/12/12/1173362/]Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], դեկտեմբերի 12-ին սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարին գյուղի տներից մեկում կնոջ դի կա։
Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Վալերի Բաղյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը մահճակալին հայտնաբերել են տանտիրուհու՝ 84-ամյա Հ․Ա․-ի դին։
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչները, իսկ Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով՝ հայտնաբերել և Ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել Մ․Օ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս մահացածի տղան է։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արագածոտնի մարզի դատախազ Արմեն Նաղդալյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15602 դիտում
16:05 08-06-2014
Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանում առանձնակի դաժանությամբ մորը սպանած որդուն