211652_close_icon
views-count2253 դիտում article-date 14:46 16-12-2020

Ֆիզուլիում և Ջաբրայիլում շարունակվում է զոհված զինծառայողների մարմինների որոնումը. Արմենպրես

Մարտական գործողությունների վայրերում՝ Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 64 զինծառայողի մարմին: Այս մասին «[color=#EF2929]Արմենպրես[/color]»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Առայսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 892 զոհված զինծառայողի մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են կրկին Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ: Որոնողական աշխատանքներին հարազատներին ներգրավելու որոշումը նույնպես ուժի մեջ է»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Նմանատիպ նյութեր