211652_close_icon
views-count916 դիտում article-date 15:55 16-12-2020

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, այդպիսի դեպքերը կրկնվելու են. Կարեն Վրթանեսյանը` գերիների, շրջափակման մեջ հայտնվածների վերաբերյալ լուրերի մասին․ Tert.am

Ինֆորմացիան հետևողական ձևով թաքցնում են, փորձում են շփոթեցնել մարդկանց: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/16/vstanesyan/3472895?fbclid=IwAR3eFMfg2ce0eLejxlXUgMbHe5Q_yFMbfGx54y-uP2tSKSA-lbSrgucJmZ4]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով նոր գերիների, շրջափակման մեջ գտնվողների վերաբերյալ լուրերին: Վրթանեսյանը նշեց՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է, այդպիսի դեպքերը կրկնվելու են: «Ի՞նչն է խանգարելու ադրբեջանական զորքին կանգնել, եթե տեսնում են այդպիսի հաջողություններ: Ես չեմ պատկերացնում՝ ինչպես են իրենք կարծում, որ կարող են օրերով լռել տասնյակ նոր գերիների մասին: Այդ կարգի են ժողովրդին արհամարհո՞ւմ, հարցումներին չեն պատասխանում, մարդու ինտելեկտը վիրավորող, մանկամիտ հաղորդագրություններ են տարածում, այն էլ՝ աղմուկից հետո»,-ասաց նա և նշեց, որ այս իրավիճակը խայտառակություն է: «Այս ամենի արդյունքը Նիկոլ Փաշինյանի 2,5 տարվա խայտառակ «կառավարման», ամեն ինչը քանդելու արդյունք է և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում: Այս ամենն այն է, ինչի մասին զգուշացնում էինք փաստաթուղթը ստորագրելուց անմիջապես հետո, պարզ էր, որ այսպիսի միջադեպեր լինելու են: Հայաստանի իշխանությունների անգործունեությունը ցույց է տալիս, որ անընդհատ ինչ-որ բաներ են լինելու»,-ասաց նա և նշեց, որ այս մասին բազմիցս զգուշացվել է, սակայն իշխանությունները շարունակում են նույն ոճով`մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելով, խաբելով, հույսեր տալով: Ինչ վերաբերում է ռուսական կողմի գործառույթներին, ապա Կարեն Վրթանեսյանը նշեց, որ խաղապահների հետ պետք է աշխատել, այդ հարցերով զբաղվել: «Սահմանազատման բոլոր հարցերը լուծում են ռուսական կողմի ներկայացուցիչները ադրբեջանական կողմի հետ, հայկական կողմը միայն կատարողի դերում է. ասում են նահանջեք, նահանջում են: Ո՞վ պետք է բանակցի, այս աթոռից կառչած Նիկոլը ինչո՞վ է զբաղված, միայն աթոռը պաշտպանելով, գետնին հավասարեցված ռեյտինգի ինչ-որ մնացորդներ փրկելով, փոխանակ հեռանա և թողնի մասնագետները, փորձ ունեցող մարդիկ զբաղվեն երկիրը իր ստեղծած քաոսից հանելով»,-ասաց նա և նշեց, որ ստացվում է՝ այդ մարդիկ անտաբերություն են մատնված: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/16/vstanesyan/3472895?fbclid=IwAR3eFMfg2ce0eLejxlXUgMbHe5Q_yFMbfGx54y-uP2tSKSA-lbSrgucJmZ4]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր