1968 դիտում
09:19 17-12-2020
Իրավապահ համակարգին հանձնարարված է. առաջիկայում ձերբակալություններ կլինեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում զանգվածային ձերբակալություններ են սպասվում: Պատճառն այն է, որ ընդդիմությունն օրըստօրե թեժացնում է պայքարի ձևերը: Ու քանի որ դեռ իշխանությունը հանձնվելու որոշում չի կայացրել, նա էլ իր հերթին է կոշտացնում անելիքները:
Նշենք, որ երեկ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց հետագա անելիքները, որոնք փաստորեն չեն սահմանափակվելու միայն երթերով և հանրահավաքներով: «Երեքշաբթի` դեկտեմբերի 22-ը, հայտարարվում է պայքարի ամենավճռական օր: Այդ օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, նա չի կարող անտարբեր վեր կենալ, գնալ աշխատանքի, գնումների և անտարբեր լինի այս դավաճանական պրոցեսին»,- ասաց Սաղաթելյանը` այդ օրը համահայաստանյան գործադուլ ու դասադուլ, անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ հայտարարելով:
Այս մարտավարության մասին լսելուց հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին արդեն հանձնարարություն է տրված զգոն լինել, փորձել այնպես անել, որ ձերբակալություններ լինեն, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդների մակարդակով, որպեսզի մինչ նախատեսված օրը ընդդիմադիր ուժերը առաջնորդներ չունենան՝ հույս ունենալով, որ պայքարն այդպես կթուլանա և շարունակություն չի ունենա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5176 դիտում
09:02 10-10-2020
Առաջիկայում նոր բացահայտումներ ու ձերբակալություններ կլինեն․ «Ժողովուրդ»
14704 դիտում
10:10 22-05-2018
Առաջիկայում սպասվում են լուրջ կոռուպցիոն բացահայտումներ և աղմկահարույց ձերբակալություններ. «Ժողովուրդ»
1495 դիտում
08:47 16-10-2024
Անդրանիկ Քոչարյանի խարդավանքները հասել են իրավապահ համակարգին. հերթը Արգիշտի Քյարամյանինն է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2191 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1621 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1441 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»