14707 դիտում
10:10 22-05-2018
Առաջիկայում սպասվում են լուրջ կոռուպցիոն բացահայտումներ և աղմկահարույց ձերբակալություններ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում Հայաստանում պետական կառավարման համակարգում սպասվում են բավական լուրջ կոռուպցիոն բացահայտումներ, որին կհետևեն նաև աղմկահարույց ձերբակալություններ: Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, կոռուպցիոն փաստերի բացահայտման ուղղությամբ ուսումնասիրություններ են անցկացվելու ոչ միայն պետական, այլև տեղական ինքնակառավարման մարմիններում, և բացահայտումներից հետո հնարավոր է ճաղավանդակների հետևում հայտնվեն նաև խոշոր համայնքների ղեկավարներ:
Մեր աղբյուրը նաև տեղեկացրեց, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե իշխանությունները վենդետա են իրականացնում, տարբերակված մոտեցում կլինի, եթե յուրացված գումարի չափն ահռելի չլինի, ապա ամեն ինչ կավարտվի՝ բյուջե այդ միջոցները վերադարձնելով, իսկ եթե գերազանցի մի քանի տասնյակ միլիոն դրամը, ապա ձերբակալություններն ու դատավարություններն անխուսափելի կլինեն:
Հիշեցնենք, որ օրերս նաև ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանն էր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը նշել, թե կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5176 դիտում
09:02 10-10-2020
Առաջիկայում նոր բացահայտումներ ու ձերբակալություններ կլինեն․ «Ժողովուրդ»
1123 դիտում
10:14 02-05-2023
ՊՆ-ում նոր բացահայտումներ կլինեն. սպասվում են ձերբակալություններ. «Ժողովուրդ»
1261 դիտում
09:52 02-06-2023
ԵՊՀ-ում և Հայաստանի մյուս բուհերում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում «Ժողովուրդ»
Այս բաժնից
2209 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1639 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1447 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»