211652_close_icon
views-count1213 դիտում article-date 14:17 17-12-2020

Հին Շենում որոշակի լարվածություն եղել է, այս պահին խնդիրն ամբողջապես հանգուցալուծված չէ. Տիգրան Ավինյան

Հին Շենում որոշակի լարվածություն եղել է, այս պահի դրությամբ հանգուցալուծված չէ խնդիրը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է, ամբողջապես հանգուցալուծված չէ խնդիրը, բայց այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը, և ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներում Հին Շենի հետ կապված հարցերում կունենանք վերջնական լուծում»,-ասաց նա։ Անդրադառնալով Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքներին՝ նա ասաց, որ պաշտպանության նախարարը գտնվում է Սյունիքում, սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր