211652_close_icon
views-count1959 դիտում article-date 13:51 17-12-2020

Հին Շենում որոշակի լարվածություն եղել է, այս պահին խնդիրն ամբողջապես հանգուցալուծված չէ. Տիգրան Ավինյան

Հին Շենում որոշակի լարվածություն եղել է, այս պահի դրությամբ հանգուցալուծված չէ խնդիրը: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց նիստը վարող, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է, ամբողջապես հանգուցալուծված չէ խնդիրը, բայց այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը, և ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներում Հին Շենի հետ կապված հարցերում կունենանք վերջնական լուծում»,-ասաց նա Անդրադառնալով Սյունիքի մարզում իրականացվող աշխատանքներին՝ նա ասաց, որ պաշտպանության նախարարը գտնվում է Սյունիքում, սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մշտական կապի մեջ են, և մարզպետը աշխատանք է տանում սահմանապահ ծառայության գործընկերների և ՊՆ գործընկերների հետ: «Այս պահին սահմանապահ զորքերը և ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով։ Խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից՝ նշեմ, որ ՀՀ սահմանները բնականաբար ամուր են և մեր ԶՈւ-ի կողմից վերահսկելի են»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր