211652_close_icon
views-count2209 դիտում article-date 23:27 17-12-2020

Հայ-Ռուսական համալսարանը ՀՀ լավագույն ԲՈւՀ է ճանաչվել՝ առաջ անցնելով վարկանիշում ընդգրկված հայկական բոլոր բուհերից

Հայ-Ռուսական համալսարանը նախորդ տարվա համեմատ 54 կետով բարելավել է իր դիրքը QS EECA University Rankings Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԲՈւՀ-երի ամենամյա վարկանիշում և այժմ զբաղեցնում է 131-րդ տեղը։ Այդ ցուցանիշով նա առաջ է անցել վարկանիշում ընդգրկված հայկական բոլոր բուհերից՝ ԵՊՀ-ից (179 տեղ), ՀԱՀ-ից (251-300 տեղեր), ՀՊՏՀ-ից (251-300) և ՃՇՀԱՀ-ից (251-300)։ Ընդհանուր առմամբ՝ վերոնշյալ վարկանիշում գնահատվում է համալսարանի գործունեության տասը ցուցանիշ: Դրանցից կարևորագույնը տվյալ համալսարանի ակադեմիական և կրթական հեղինակությունն է։ Բացի կրթական բաղադրիչից՝ հարցմամբ գնահատվում է նաև տվյալ համալսարանի շրջանավարտների մասնագիտական որակներն և մրցունակության մակարդակը համաշխարհային աշխատաշուկայում: Վերոնշյալ վարկանիշային աղյուսակում օգտագործվում է QS World University Rankings համաշխարհային վարկանիշից փոխառնված գնահատման մեթոդոլոգիան: Հաշվիառնվողայլգործոններիցեննաևուսանող-դասախոսհարաբերակցությունը, ֆակուլտետների (ինստիտուտների) կատարածհետազոտականաշխատանքները և այլն: QS WorldUniversityRankings-ն առաջինանգամհրապարակվել է 2004թ․՝ Times Higher Education հանրահայտ ամսագրի հետ համագործակցությամբ, իսկ հետագա տարիներին` սեփական մեթոդիկայով: Ներկայումս այն համարվում է աշխարհի ամենաընդգրկուն վարկանիշային համակարգերից մեկը: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր