41937 դիտում
00:22 18-12-2020
9 զոհված զինծառայողներից մեկը Առատաշենի գյուղապետի որդին է, մեկը Մրգաշատից էր, 20 օր առաջ էին «մոբով» Արցախ տարել. NEWS.am
Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զոհերից երկուսը Արմավիրի մարզի Առատաշեն, մեկը՝ Մրգաշատ գյուղերից են։
Առատաշենում երկու զոհերից մեկը համայնքի ղեկավար Հովհաննես Հարությունյանի որդին է, 26 տարեկան։ Մյուսը նրա հարևանն է, ընկերը։ Երկուսն էլ ՄՈԲ-ից էին։
Մրգաշատի համայնքի ղեկավար Գեւորգ Դանիելյանը [color=#EF2929]NEWS.am[/color]-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղից զոհվածը ծառայությունն իրականացնում էր ՄՈԲ-ով, նա 22-ից 23 տարեկան էր։ Ըստ նրա՝ Մրգաշատից զոհվածի հետ եւս եւրկու զինծառայող է եղել, սակայն նրանցից որեւէ լուր չունեն։
«Իրենք մի պատոկ գնացել էին, հետո հետ եկան, մոտ 10 օր մնացին, կրկին տարան, բայց մի քանի տեղ են տարել, հստակ չեմ կարող ասել, թե որտեղ են եղել։ Պատերազմի ժամանակ էդ գյուղերում են եղել։ Նրանք մոտ 20 օր առաջ էին գնացել»,- հայտնեց Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակից ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռեւս անհայտ են։
Նմանատիպ նյութեր
12065 դիտում
16:39 02-03-2015
Հակառակորդի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ զոհված զինծառայողներից մեկը Սարչապետի գյուղապետի ազգականն է
Այս բաժնից
592 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
520 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
943 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը