12176 դիտում
16:39 02-03-2015
Հակառակորդի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ զոհված զինծառայողներից մեկը Սարչապետի գյուղապետի ազգականն է
Ադրբեջանական դիվերսիան հետ մղելու հետեւանքով զոհված 20-ամյա Հայկ Բարոյանը Սարչապետի գյուղապետ Բորիս Բարոյանի հորեղբոր որդին է:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին համգյուղացիները: Նրանցից տեղկացանք, որ Հայկի ընտանիքիում 5 երեխա են: Նա երեք քույր ունի եւ իրենից փոքր մեկ եղբայր: Հայրը արտագնա աշխատանքի է եղել եւ դժբախտությունից հետո նա վերադարձել է: Իսկ զոհված մյուս զինծառայողը` 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը Տաշիր քաղաքից է:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:
Մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 36-ամյա Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 20-ամյա Հայկ Գրիգորի Բարոյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
9816 դիտում
12:21 24-01-2015
Ադրբեջանցի դիվերսանտներին հետ շպրտելու ժամանակ զոհված Արտակը Վեդի քաղաքից էր
Այս բաժնից
676 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին
2941 դիտում
20:58 03-02-2025
Գյումրիում 1,5 տարեկան տղան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում․ aravot.am
856 դիտում
20:08 03-02-2025
Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր