2405 դիտում
00:21 19-12-2020
Այսօրվանից պետք է միայն մտածող մարդը լինի որոշում կայացնող, իսկ հանրությունը զերծ մնա ամբոխահաճո գործընթացներից. Արման Վարդանյան
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դարեր ի վեր ցավ ու տառապանք տեսած մեր հայ ժողովրդի օրացույցում ևս մեկ սգո օր ավելացավ։
Եռաբլուրում հանգչող հերոսների թիվը բազմապատկվեց, մեր վիշտը մեծացավ, ու նորից կոտրված, անուժ ու անօգնական մնաց հայը․․․
Բայց ո՞րն է լինելու մեր ապրելաձևը, մնալո՞ւ ենք զոհի հոգեբանության մեջ, թե՞ առաջ ենք գնալու և բռնելու ենք զարգացման ճանապարհն ու կրթվելու ենք, անվերջ կրթվելու և հզորանալու։
Միայն հզոր բանակ ու առողջ հասարակություն ունենալու դեպքում կկանխվեն պատերազմական աղետները։
Մենք մեր հոգևոր և քրիստոնեական արժեքներով, կամքով ու ժամանակակից սպառազինության ուժով պետք է այլևս բացառենք մեզ հետ պատերազմի լեզվով խոսելու՝ հարևանների ձեռագիրը։
Սա սգո և ցասման օր է, սա կյանքը վերաիմաստավորելու և արժևորելու մեկնարկ է։
Այսօրվանից պետք է միայն մտածող մարդը լինի որոշում կայացնող, իսկ հանրությունը զերծ մնա ամբոխահաճո գործընթացներից։
Այլևս սխալվելու շանս չկա։ Եկել է պայքարի ժամանակը»։
https://www.facebook.com/104978274736148/posts/145290964038212/?d=n
Նմանատիպ նյութեր
2127 դիտում
10:39 17-03-2021
Ամբոխահաճո տգիտությանը պետք է հակադրել գիտելիքը, հիշողությունը, մշակույթը․ «Առավոտ»
3450 դիտում
10:24 10-05-2017
«Հաց բերող» Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է. «Առավոտ»
Այս բաժնից
649 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
727 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
766 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին