3456 դիտում
10:24 10-05-2017
«Հաց բերող» Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քանի որ քաղաքական ուժերը և ֆեյսբուքյան խիզախ ընդդիմադիրները արդեն բոլոր հնարավոր և անհնարին քաղաքական, ինչպես նաև անձնական դիվիդենդները քաղել են Արթուր Սարգսյանի մահվանից, ես, ինչպես և խոստացել էի, կփորձեմ հանգիստ, առանց հույզերի խոսել այդ մարդու և նրա շուրջ հյուսվող լեգենդի մասին՝ հասկանալով, իհարկե, որ նույնիսկ հիմա, երբ կրքերը հանդարտվել են, կարժանանամ «համացանցային ֆիդայիների» քննադատությանը:
«Սասնա ծռեր» զինված խումբն, ըստ նախաքննության նյութերի, հարձակվել է ոստիկանական գնդի վրա, սպանել է ոստիկաններին, պատանդներ է պահել, այրել է մեքենաներ, թալանել է տարածքում առկա բանկոմատը: Այսինքն՝ ենթադրաբար, կատարել է մի շարք ծանր հանցագործություններ: Ոստիկանությունը պե՞տք է շրջափակման մեջ վերցներ այդ տարածքը: Ինձ թվում է` պարտավոր էր: Պե՞տք է հետ մղեր ցուցարարների և նրանց առաջնորդող քաղաքական գործիչների հարձակումները, որոնց նպատակն էր ճեղքել ոստիկանների օղակը և «միանալ տղերքին»: Նույնպես պարտավոր էր: Արդյո՞ք ոստիկանությունը Խորենացի փողոցում և Սարի թաղում գործում էր պրոֆեսիոնալ և օրենքի շրջանակներում: Ոչ, ոստիկանները գործում էին փնթի, հաճախ անհամաչափ և ապօրինի, ինչի մասին շատ մանրամասն գրված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում: Սակայն ոստիկանության աշխատանքի թերությունները չեն չեզոքացնում «Սասնա ծռերի» կատարած ենթադրյալ հանցագործությունը: (Կրկնում եմ՝ «ենթադրյալ» բառը, քանի որ, ինչպես հայտնի է, մարդկանց կարող է հանցագործ անվանել միայն դատարանը):
Արդյո՞ք վտանգ ներկայացնող օջախը շրջափակած ոստիկանները պարտավոր էին զինված խմբին ամեն օր «Դոլմամայից» ուտեստներ բերել: Կարծում եմ` ոչ: Ոստիկանները պարտավոր էին որոշակի մակարդակում պահպանել խմբի անդամների և հատկապես պատանդների կենսունակությունը, ինչը և արվում էր՝ դատելով նրանից, որ մինչև «հաց բերելը» ոչ ոք սովից չմահացավ: Արթուր Սարգսյանը, հաց բերելու նպատակով, ինչ-որ կերպ ճեղքեց շրջափակող ոստիկանական օղակը, այսինքն՝ ենթադրաբար, նույնպես խախտեց օրենքը: Արդյոք պարտադի՞ր էր որպես Արթուրի խափանման միջոց ընտրել կալանքը: Ինձ թվում է` ոչ, նա որևէ ձևով չէր կարող խոչընդոտել քննությանը: Արթուրի մահն, անշուշտ, նրան երկու անգամ կալանավորելու որոշում կայացնող քննիչների խղճին է:
Արթուրի խիզախությունը, բարությունը, ազնվությունը արժանի են գովասանքի: Բայց հերոսացնել անօրինական վարքը, դարձնել այն չափանիշ, հյուսել դրա շուրջը լեգենդներ՝ դա նշանակում է այլ օրինակներ, այլ հերոսներ, եթե ուզեք՝ այլ առասպելաբանություն չունենալ:
Հերոսն, իմ կարծիքով, նա է, ով պետության կողմից տրված զենքով կանգնած է իր պետության սահմանի առաջնագծում, ոչ թե նա, ով քշում է իր մեքենան զինված խումբը շրջափակող ոստիկանական շղթայի վրա»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11143 դիտում
22:36 14-04-2017
«Հաց բերող, որ ասում ենք, շատ հաց բերողներ ունենք». Արշակ Զաքարյան. Aravot.am
15649 դիտում
12:03 09-08-2016
Հաց տանող Արթուրի ծնունդը շնորհավոր. ընկերները տորթ են տարել «Նուբարաշեն» ՔԿՀ. լուսանկարներ. news.am
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»