26391 դիտում
10:01 19-12-2020
2021-ին ՀՀ յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին աղքատ է լինելու. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է «Մասնագետների գնահատմամբ, արդեն 2021 թվականի սկզբին Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին մեր երկրում աղքատ է լինելու, իսկ 2020 թվականը փակելու ենք աղքատության մակարդակի էական ավելացմամբ: «Ընդհանուր առմամբ, կոնկրետ աղքատության մակարդակի մեծացման, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մեծացման ճանապարհով ենք գնում»,- «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Վերջին մեկ ամսում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նկատելի է նաև անզեն աչքով: Ավելին, խորքային վերլուծություններ կան, որ եկող տարի թանկացումներն ավելի մեծ ծավալների են հասնելու, ինչը նշանակում է, որ կտրուկ ավելանալու է աղքատության ու ծայրահեղ աղքատության մակարդակը: Իսկ այս իշխանությունները պարզապես ունակ չեն նման հեռանկարի դեմն առնելու:
«Հիմա մարդկանց հրամցվում է, թե վիճակագրությամբ գնաճը 1,6 տոկոս է, և որ այդ ցուցանիշը կառավարելի է: Սա ոչ միայն վտանգավոր պոպուլիզմ է, այլև ինքնին վտանգավոր է, որովհետև մարդկանց մոտ առաջացնում են իրավիճակին ոչ համարժեք սպասումներ: Իրականում, իհարկե, գնաճը 1,6 տոկոս չէ: Առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ ընդհուպ մինչև 20 տոկոսով են թանկացել, և այդ միտումը շարունակվում է:
Այսպիսի իրավիճակում կարևոր է փաստել նաև, որ մարդկանց անվանական եկամուտները չեն աճել, ավելին՝ այս իշխանությունների նախագծած 2021թ. բյուջեում էլ այս առումով ավելացում չկա»,- ասաց Թ. Ավետիսյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1641 դիտում
10:29 28-06-2019
Գործարարների 49 տոկոսը «աղքատ» է. «Փաստ»
1154 դիտում
09:43 14-05-2022
Տնտեսական ակտիվությունը աղքատ բնակչության վրա որևէ ազդեցություն չի թողել․ «Փաստ»
1069 դիտում
10:13 02-07-2022
«Վայելքների դաշտում են՝ ի հաշիվ աղքատ ժողովրդի». «Փաստ»
Այս բաժնից
1315 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»