211652_close_icon
views-count80486 դիտում article-date 10:15 19-12-2020

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում․ 53-ամյա վարորդը Ford Transit-ով վարերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, դեկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Սամվել Նիկողոսյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի եթարկվածին, ահազագնել է հիվանդանոց։ Եվ ժամանած բժշիկներն արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան վաշտի հրամանատար Գ․ Պողոսյանի և Գրիբոյեդով գյուղի գյուղապետ Վահե Գրիգորյանի ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել են համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Վահե Մարտիրոսյանը ու հերթապահ մասի վարորդ Ջոն Սիմոնյանը։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Ղահրամանյանը։ Փաստի առթիվ Գ․ Ղահրամանյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շաշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր