71189 դիտում
11:30 19-12-2020
BMW-ի 22-ամյա վարորդը «Լուսաբաց» ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել հարսանեկան արարողության մասնակցին․ վերջինս տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Սուրեն Ազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել Նուռնուս գյուղի բնակիչ 65-ամյա Հակոբ Ծատուրյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկներն արձանագրել են Հ․Ծատուրյանի մահը։
Վարորդն այնուհետև ահազանգել է ոստիկանություն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի համանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ելնելով վարորդի անվտանգության պահպանությունից, վաշտի հրամանատար Ա․ Պետրոսյանի ուղեկցությամբ՝ նրան տեղափոխել են Ոստիկանության Կոտայքի բաժին, քանի որ վրաերթի ենթարկվածը մասնակցելիս է եղել «Լուսաբաց» Ռեստորանային համալիրում հարսանեկան արարողությանը, և կնոջ հետ փողոցն անցնելիս են եղել, երբ վրաերթի է ենթարկվել։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժին, որտեղից ժամանել են քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Տ․ Բաղյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժանմունքի պետ Մանուկյանի գլխավորությամբ՝ BMW-ն հայտնաբերեցին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, որը քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվեց Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շաշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+