5257 դիտում
12:07 19-12-2020
Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել, տեղի ունեցածը մարզի անվտանգությունը երաշխավորելու համար է արվում, իսկ հնարավոր ճանապարհային խնդիրները կկարգավորենք եռակողմ փաստաթղթով. Նիկոլ Փաշինյան
Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, սրանում կարող եք համոզված լինել, հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում․ այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ՝ ՀՀ ԶՈւ-ն, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահամաններին: Ըստ նրա՝ սա, իհարկե, որոշակի փոփոխություններ է բերում, մեզ ծանոթ միջավայրում ստեղծում որոշակի բարդություններ և անհարմարություններ, առավելևս ստեղծում է էմոցիաներ, գնահատականներ են հնչում՝ տեղի ունեցածը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորստով:
«Իրականությունը, սակայն, լրիվ հակառակն է՝ այս ամենն արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքները ամրապնդելու համար: Խնդիրն այն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություն կար, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, ՀՀ տարածք՝ սրանից բխող հետևանքներով, իսկ այսօր, տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք են ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանը անվտանգային համակարգի այն սահմանն է, որի անդամ ենք մենք և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում»,- հայտարարեց նա:
Փաշինյանը հավելեց, որ այսօր արդեն ՌԴ սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում և սա անվտանգային առումով բոլորովին այլ վիճակ է: «Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, և դրանց ուղղությամբ ջանքեր ենք գործադրում՝ այդ թվում եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»,- ասաց նա և հավելեց, որ պատրաստվում է մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակին ու փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները, և համոզված է՝ կկարողանա դա անել:
Նմանատիպ նյութեր
1546 դիտում
19:05 25-05-2024
Երդվում եմ, որ ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվել․ Փաշինյանը՝ Կիրանցում
Այս բաժնից
655 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
697 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
691 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են