2678 դիտում
12:11 19-12-2020
Գուցե սերունդները խոսեն պարտությունից, բայց Դուք միշտ հիշե՛ք` Ձեր որդիները չեն պարտվել. Արտակ Թովմասյան
Այսօր համազգային սգո օր է. մեր եռագույնն իջեցված է, մեր հոգին` նվաղած, տխրությունն ու ցավը` մեր ժողովրդի սրտում, որովհետեւ տղերքը չկան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Թովմասյան բարգործական ընկերության հիմնադիր Արտակ Թովմասյանը, որը որոշել է նոր կուսակցություն հիմնել:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկական ու ազգի նվիրյալ տղերքը, որոնք հավերժացան, որ հայրենիքը կանգուն մնա։ Վշտակցում եմ այս անողոք պատերազմում հերոսաբար զոհված մեր տղաների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին:
Սիրելի՛ որդեկորույս հայրեր ու մայրեր, այս պատերազմից հետո գուցե սերունդները խոսեն պարտությունից, բայց Դուք միշտ հիշե՛ք` Ձեր որդիները չեն պարտվել, մենք` գուցե, բայց նրանք` երբե՛ք։ Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի փախչել։ Մեր հաղթանակի օրը դեռ պիտի գա։
Եւս մեկ անգամ իմ խոնարհումն եմ հայտնում Ձեր որդիների առջև ու քանիցս կրկնում՝ քրիստոնյա արժեքներով ապրող հայ լինելը հպարտություն է, իսկ այդ հայը պարտվել չգիտի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
РУС Այսօր համազգային սգո օր է։ Մեր եռագույնն իջեցված է, մեր հոգին` նվաղած, տխրությունն ու ցավը` մեր ժողովրդի սրտում,...
Posted by Artak Tovmasyan on 2020 թ. դեկտեմբերի 18, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
2610 դիտում
11:26 02-02-2021
Պետք չէ «լղոզել»՝ պարտվել է հե՛նց ժողովուրդը, պարտվել ենք մենք, պարտվել եմ ես․ «Առավոտ»
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»