1729 դիտում
16:05 19-12-2020
Տնտեսագիտական համալսարանի դասախոսները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ NEWS.am
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները ստորագրահավաք են սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ [url=https://news.am/arm/news/619849.html]NEWS.am[/url]–ի տեղեկություններով՝ երեք տասնյակից ավելի դասախոսներ արդեն իսկ միացել են ստորագրահավաքին։ Դասախոսները համարում են, որ Հայաստանում ստեղծված ճգնաժամի լուծման լավագույն ելքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հրաժարականն ու սահմանադրական ճանապարհով իշխանության անցնցում փոխանցումն է հանրության լայն շրջանակների վստահությունը վայելող և խորհրդարանական ուժերի կողմից ընդունելի, փորձ, գիտելիք, հմտություն և կարողություն ունեցող ժամանակավոր կառավարությանը՝ կազմակերպելով նոր խորհրդարանական ընտրություններ։
Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ ՀՊՏՀ–ը գիտխորհրդի նիստի ժամանակ գիտխորհրդի անդամները քննադատել են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը և պատերազմի արդյունքում ստեղծված ճգնաժամամային իրավիճակը, պայմանավորվելով՝ վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարության տեքստ պատրաստել։ Սակայն ՀՊՏՀ–ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը սառեցրել է այդ գործընթացը, հաշվի առնելով, որ հայտարարությունը կարող էր վնասել ռեկտորի պաշտոնում իր թիմակից Դիանա Գալոյանի նշանակմանը։ Սակայն անգամ ռեկտորի պաշտոնակատարի իշխանահաճո «քծնանքը» չստիպեց կառավարությանը այդ պաշտոնում նշանակել Դիանա Գալոյանին։ Կառավարության հաստատմանը ներկայացված որոշման ընդունումը ՀՊՏՀ–ի հոգաբարձուների խորհրդի անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի միջնորդությամբ հետաձգվեց։
Նմանատիպ նյութեր
1796 դիտում
15:02 21-12-2020
Կոնսերվատորիայի դասախոսները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. հայտարարություն
7798 դիտում
11:20 16-12-2020
Վանաձորի Պետական Համալսարանի աշխատակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»