21756 դիտում
18:50 19-12-2020
Արմեն Աշոտյան. Այս վիժվածքն անգամ հոր մահն օգտագործեց այնպես, ինչպես իրեն հարմար էր
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս վիժվածքն անգամ հոր մահն օգտագործեց այնպես, ինչպես իրեն հարմար էր:
Իբր սգացող ստահակը ծնող կորցնելու օրվանից ժամանակ ու հավես ունեցավ հարցազրույց տալ Ազատությանը, մի տխմարագույն տեսաուղերձ նկարել ու ԿԱՐԱԲԱԽ ԲԻԶԻՄԴԻՐ ոճի Եռաբլուրը պղծելու արարողություն կազմակերպել:
Կրկնում եմ, այս ամենի ժամանակը, սիրտը ու հավեսը նա ունեցավ, թեպետ հայր էր կորցրել:
Իսկ միակ միջացառումից, որին նա պարտավոր էր մասնակցել՝ ԱՊՀ ղեկավարների հանդիպումը, բարեհաջող խուսափեց «Папа умер» պատճառաբանությամբ, երկարացնելով առանց այդ էլ Ալիևի բերանային խոռոչի իր կողմից խնամված պարունակությունը:
Ալիևը երեկ անարգել պղծում էր մեր ժողովդրի դիմանկարը, պատմությունը, բանակը, վանդալիզմի ենթարկելով նաև այն տղաների շիրիմներն ու հիշատակը, որոնց գերեզմաններին այսօր այցելությամբ ուղարկել էր իր թթքաբարո վիճվածքին:
Հայ ազգի այդ կեղտն ու խարանը խիզախություն չունեցավ նայելու Ալիևի աչքերին անգամ տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ու դեռ կա՞ն մարդիկ, որ կարծում են թե դավաճան և հողատու Նիկոլը պիտի շարունակի Արցախյան բանակցությունները...
Դավաճանի այսօրվա բեմականացումը Եռաբլուրում բայրաքթարներից ավելի սարսափելի էր, քանզի զրկեց այնտեղ ամփոփված տղաներին ոչ թե կյանքից, այլ մահվան իմաստից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1302 դիտում
22:01 17-04-2021
Ռուբեն Հակոբյան. Չեք տեսնու՞մ, որ այս իշխանատենչ վիժվածքն անցել է բացահայտ հակասահմանադրական գործունեության
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»