3541 դիտում
20:39 19-12-2020
Սրբուհի Գրիգորյան. Եռաբլուրը խոնարհումի վայր է, այնտեղ ոչ վարչապետ, ոչ դավաճան գոռալու տեղ չէ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եռաբլուրը խոնարհումի վայր է։ Սուրբ վայր։ Այնտեղ ոչ վարչապետ, ոչ դավաճան գոռալու տեղ չէ։
Գոռացիք մեկը, հակառակը գոռացող կգտնվի։
Այնպես որ արժանի եք իրար։
Բավական է։
Մի շահարկեք ԵՌԱԲԼՈՒՐԸ, որտեղ ՍՊԱՐԱՊԵՏԻ գլխավորությամբ ննջում են ՏՂԵՐՔԸ...
Խոնարհումս։
Ես վաղը կգամ։
ԼՌՈՒԹՅԱՄԲ, ԽՈՆԱՐՀՈՒՄՈՎ ՈՒ ԱՂՈԹՔՈՎ ԿԳԱՄ։
ԿԳԱՄ ՆԱԵՎ ՀՈՒՅՍՈՎ, ՈՐ ԱՅՍ ՄՂՁԱՎԱՆՋՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ Է, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱԼՈՒ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, ՈՒՍՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԵԿԵՂԵՑՈՒՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ...
ՍՊԱՐԱՊԵՏ, դեռ սպիտակ շուշաններ չեմ բերի, բայց հույս ունեմ, որ մի օր դրանցով այցի կգամ շիրմիդ...
Խոնարհումս...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
18:09 04-06-2023
Հակոբ Բերբերյանին «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել, ապա ազատ արձակել
1557 դիտում
13:48 04-04-2015
Կապանը խոնարհումի եւս մեկ վայր ունեցավ
Այս բաժնից
1294 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
925 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը