211652_close_icon
views-count1574 դիտում article-date 10:06 21-12-2020

Յուրաքանչյուրիս հպարտ անվանելով՝ դու առնետի նման գողացար այդ հպարտությունը. Դ. Վանյանը՝ Փաշինյանին

Դավիթ Վանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սեփական ժողովրդին անընդհատ բաժանել մասերի ու լկտիաբար խաբել նրան, հիպնոսացնել, կախարդել նրա խոցված ու տառապած հոգին, լացակումած, ինչպես երեկ առավոտյան, անտղամարդկային աչքերով կարեկցանք ու խղճահարություն հայցել որդեկորույս մայրերից անգամ, ապաշնորհ ղեկավարության արդյունքում պարտվել, ստորագրել մի անասելի ստորացուցիչ հայտարարություն, և ամեն օր Երկիրը մաս առ մաս մատուցել թուրքին, ամեն օր՝ նոր մարդկային կյանքեր դնել զոհասեղաանին, ամեն օր՝ նոր գերիներ ու անհայտ կորածներ․․․ Եւ, աթոռը պահելու, սեփական խղճուկ մակաբույծ կյանքը երկարաձգելու համար այդ նույն ժողվրդի տարբեր հատվածներին հանել իրար դեմ - այս ամենը միայն դու ես կարող անել, հրեշավոր, դավադիր ստահակ։ Այլևս չկա միասնական ու ապագայամետ Հայաստանի Հանրապետություն։ Այլևս կա երկու Հայաստան, քանի որ գերեզմանատուն կամ Սուրբ Եռաբլուր գնում ենq առանձին - առանձին արդեն, այսինքն՝ երկու տարբեր շարաասյուն-երթերով, տարբեր օրերի և ժամերի։ Մնում է՝ գերեզմաններն առանձնացնենք իրարից, անվանելով՝ հների ու նորերի շիրիմներ։ Սա մեր ողբերգությունն է։ Ողբերգություն է, երբ Երկրի ղեկավար կոչվող կախարդը հանուն ինքնահաստատման փողոց է հանում մարդկանց ու տանում քաղաքացիական պատերազմի։ Անվճար պանիրը միայն թակարդում է, և մենք ընկանք մեր վատթարագույն հատկանիշների՝ քաղքենիության, փոքրոգության, վախկոտության, փառամոլության, սնապարծության, և որ ամենավտանգավորն է, անհավատության թակարդը, և այս բոլոր հատկանիշների մարմնավորումը դու ես, վարչապետ կոչվող այսօրվա գերագույն գլխաավոր հրամանատար, ում մենք "ազնիվ և արդար" կոչվող ընտրություններով, իրականում՝ մի մեծ արկածաախնդրության ու դավադրության արդյունքում բերեցինք իշխանության։ Քո շնորհիվ արժեզրկվեց Արցախի շուրջ պետություն դարձած մի ողջ ժամանակաշրջան, մի ամբողջ սերունդ ու երազանք։ Եղեռնից ու բոլշևիզմից, պատերազմներից ու երկրաշարժից, բլոկադայից ու սովից մի կերպ ապաքինված, հաղթանակած, մեջքը ուղղած ժողովուրդ ու ազգ էինք։ Քառասուն օրում այնքան զոհ տվեցինք, որքան տվել էինք առաջին պատերազմի հինգ ու ետպատերազմյան քսանվեց տարիների ընթացքում։ Մեզանից յուրաքանչյուրիս հպարտ անվանելով, դու առնետի նման գողացար այդ հպարտությունը։ Նրանք, ովքեր քեզանից առաջ էին, անթերի չէին, բայց ներքևի մի սահման ունեին, որից ավել չէին իջնի։ Դու զարմացրել ես բոլորիս։ Քո իջնումները սահմաններ չունեն, դու սատանային անգամ կարող ես զարմացնել ու ստորությունների դասեր տալ։ Դու մարդ չես, դու Հայ ժողովրդի համար, նրան կախարդած գեհենն ես, ու ես չգիտեմ, թե էլ ինչի՞ ես ընդունակ։ Ենթադրում եմ, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներին խոստացել ես հայտարարությունը դարձնել համաձայնագիր, քո խամաճիկ երեսփոխաններով անց կացնել պառլամենտով, տալ Սյունիքը թուրքերին ու վայելել նրանց կողմից երաշխավորված "երջանկությունդ"։ Պատահական չէ, որ ԱՊՀ երկրների խորհրդաժողովում Ալիևը քեզ պաշտպանում է։ Ընդամենը երեկ նա քեզ անվանում էր "հարբած ծաղրածու", այօր դու նրա պաշտպանյալն ես։ Դու մեզ տանում ես աղետի։ Մնում է երկու մեխակ ու մի սև ժապավեն դնես քո ծառայողական մեքենայի թափքին։ Բայց դա չի ստացվի։ Այս պատերազմը սթափեցրեց, արթնացրեց հայի ազգային տեսակին, ու հիմա բոլորիս պատվի գործն է, որ դու թողնես, հեռանաս։ Այսօր, քո նշանակած ծաղրածու, խեղկատակ քաղաքագլխի հայտարարած սև ու սպիտակ Հայաստանը այլևս միասնական չէ, երկուսն է՝ "Պասսիվ" և "Ակտիվ"։ Պասսիվը դու ես, անդեմ, աննյութ, վախկոտ, շառլատան և քո շուրջ միաավորված այն քաղաքացիներն են, ում համար կարևորը հացն է, Թուրքիայում ճեմելը, երկիրը ծախելը։ Այսօր դու քո այդ բևեռը վերջնականորեն ձևակերպեցիր, երբ հայ մարդկանց տարար հայերի մեկ այլ շարքերի դեմ դիմաց։ Այս պասսիվ բևեռը, ինքնակազմակերպման համար մեծ ջանք չի գործադրում, թքած ունի իր իսկ ապագայի վրա, կախարդված, հմայված քեզնով, կիպլինգյան բանդերլոգի նման գնում է դեպի վիշապի(քո) երախը։ Ակտիվ բևեռը նրանք են, ովքեր արժանապատվություն ունեն, ովքեր քաղաքացիական գիտակցություն ունեն, հայրենիք ունեն ու ծագում։ Նրանց շարքերում էլ են հանդիպում պատահական մարդիկ, սակայն նրանք մաքրման ու ինքնագիտակցության գալու ճանապարհին են, ու նրանք , ի տարբերություն քաղքենիների, մեծ ջանք են գործադրում քեզ նմանին կանգնեցնելու համար։ Բայց ցավս սա չէ։ Երկու կողմում էլ իմ ցեղակիցներն են, հայ մարդիկ, ու կենտրոն չկա։ Բևեռացումը հասել է իր ապոգեյին ու մի կայծ է պետք, որպեզի, ինչպես Ուկրաինայում, առաջանա քաղաքացիական պատերազմի երկու տեսակի զոհերի պանթեոն՝ ազգայինների ու նիկոլականների։ Այդպես եղավ, երբ Կիևի Մայդանում գնդակահարեցին հայազգի Նիգոյանին ու ևս հարյուր անմեղ քաղաքցու։ Ապա եղան հայտնի հրդեհները Կիևի և Օդեսսայի արհմիությունների պալատներում։ Արևմտականները, այնտեղ՝ Ուկրաաինայում, ունեն իրենց հերոսներին ու նահատակներին, արևելականները՝ իրենց։ Եւ այսպիսով վերջացավ միասնական Ուկրաինան։ Ես վստահ եմ, որ դու փորձելու ես տանել դրան։ Իսկ դրանից հետո Հայաստանը կդադարի գոյություն ունենալ։ Դու հեղափոխական չես, դու անդունդներ փորելու տեխնոլոգ ես։ Ինչու՞ Աստված քեզ առաքեց մեզ, չգիտեմ, բայց մենք քեզ կանգնեցնելու ենք, իմացիր։ Հ․Գ․ Հաջորդիվ կներկայացնեմ դավադրությունից ու անդունդից դուրս գալու իմ տեսլականը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սեփական ժողովրդին անընդհատ բաժանել մասերի ու լկտիաբար խաբել նրան, հիպնոսացնել, կախարդել նրա խոցված ու տառապած հոգին,...

Posted by Դավիթ Վանյան on 2020 թ. դեկտեմբերի 19, շաբաթ

Նմանատիպ նյութեր