2946 դիտում
10:16 21-12-2020
«Տաթև» ՀԷԿ-ն ուղիղ նշանառության տակ է, վաղը որ պատերազմ եղավ, խփեցին՝ ՀԷԿ-ը վարի տվեցին, ո՞վ է պատասխան տալու». սյունեցիները վրդովված են․ «Առավոտ»
«Թող պաշտպանության նախարարը գա, տանեմ՝ ցույց տամ, թե ճանապարհը քանի տեղ է վտանգավոր: «Տաթեւ» ՀԷԿ-ն ուղիղ նշանառության տակ է, վաղը որ պատերազմ եղավ, խփեցին՝ «Տաթեւ» ՀԷԿ-ը վարի տվեցին, ո՞վ է պատասխան տալու: Որ քարտեզից գաղափար չունես, ինչի՞ ես խոսում: Օրվա մեջ այդ ճանապարհով ազատ ոչ ոք չի կարողանալու անցնի»,-վրդովված ասում էր Նորայր Ասրյանը՝ պաշտպանության նախարարին հրավիրելով միասին շրջելու: Նա նույնպես մասնակցում էր բողոքի ցույցին ընդդեմ վարչապետի այցին: Գրում է [url=https://www.aravot.am/2020/12/21/1160443/?fbclid=IwAR2Yc0v2DUVxf1akxIiASixRDlNNEimNa34QTfZ4MUWhr5Pe0NL4DyexTyA]«Առավոտը»[/url]։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Գորիս համայնքի բնակիչները քաղաքապետ Առուշ Առուշանյանի կոչով փակել էին Գորիսի մուտքը, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս:
Այդ առիթով ոստիկանությունը ավտոբուսներով մեծաթիվ ուժեր է կուտակել Գորիսի ելքի մոտ՝ արգելելով շատ քաղաքացիներին դուրս գալ քաղաքից ու իրականացնել նախապես ծրագրած ցույցը:
Այդուհանդերձ շատ սյունեցիներ հավաքվել են Սյունիքի դարպասների մոտ: «Թուրքին բերեցիք՝ մտցրիք ուղիղ Կապան, մինչեւ քո վարչապետ լինելը, մինչեւ քո նախարար լինելը թուրքը մեզնից 85 կիլոմետր էր հեռու: Ի՞նչն է անվտանգ: Այսօր ամեն ինչ անում են, որ վաղը պատերազմ լինի, չկարողանանք Սյունիքը պահել: Շատ վատ, խայտառակ վիճակում ենք մենք: Մեր քարտեզն Իշխանասարի գագաթով է գնում, ով, երբեւէ Իշխանասարի գագաթին եղել է, գիտի Վերի Շենք, Գորիս, Քարահունջ բաց է, Սիսիանը կվերանա իր գյուղերով: Ո՞վ է ասում՝ անվտանգ է»:
Նմանատիպ նյութեր
7834 դիտում
14:46 17-12-2020
Ստահակը Հայաստանի հարավը թշնամու ուղիղ նշանառության տակ վերցնող դիրքերը փոխանցում է թուրքին․ Արմեն Աշոտյան
916 դիտում
13:49 26-12-2014
Սերխիո Բուսկետսը՝ ՊՍԺ-ի նշանառության տակ
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»