7837 դիտում
14:46 17-12-2020
Ստահակը Հայաստանի հարավը թշնամու ուղիղ նշանառության տակ վերցնող դիրքերը փոխանցում է թուրքին․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Սյունիքն անպաշտպան թողնելը հանցավոր ծրագրի մի մասն է, սրանում որեւէ կասկած չկա։
Նոյեմբերի 9-ին դավաճանի կողմից ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն ակտում որեւէ պարտավորություն հեռանալու Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների շատ փոքր, բայց
Սյունիքի թիկունքը պահող տարածքներից չկար։
Դավաճանը, մի քանի օր առաջ փորձելով վրայից կրկին գցել պատասխանատվությունը եւ մոլորեցնել ժողովրդին, ասել էր, թե «բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»:
Փաստորեն ռազմավարական նշանակության տարածքների հանձնումը սրա համար «սահմանների ճշգրտում» է, ու սույն ստահակը Հայաստանի հարավը թշնամու ուղիղ նշանառության տակ վերցնող դիրքերը փոխանցում է թուրքին «փոխըմբռնման» շրջանակներում։
Այս ամենը տեղի չէր ունենա, եթե նոյեմբերի 9-ից հետո ժողովուրդը սրան կաբինետից նետած լիներ առնվազն աղբարկղ, եթե ոչ՝ բանտախուց։
Մեր կորուստներն էլի շարունակվելու են այնքան ժամանակ, որքան հայկական երկու հանրապետություններն հանձնող դավաճանը նստում է Հանրապետության հրապարակում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Սյունիքն անպաշտպան թողնելը հանցավոր ծրագրի մի մասն է, սրանում որեւէ կասկած չկա։ Նոյեմբերի 9-ին դավաճանի կողմից...
Posted by Armen Ashotyan on 2020 թ. դեկտեմբերի 17, հինգշաբթի
Նմանատիպ նյութեր
996 դիտում
17:21 10-11-2016
Կառավարությունը կանգնելու է նախաձեռնող, իր վրա բեռը վերցնող համայնքի ղեկավարի կողքին. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»