211652_close_icon
views-count4131 դիտում article-date 11:26 21-12-2020

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Tert.am

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից: ՔԿ-ից հայտնեցին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարուցված քրեական գործի շրջանակներում արգելանքի տակ է: Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Թե ինչն է պատճառը, փոխքաղաքապետն ասաց. «Իշխանության վախկոտ ձեռագիրն է, տնից քաղաքապետին բերման են ենթարկել ոստիկանություն»։ Ինչ վերաբերում է այսօրվա ակցիայի` Նիկոլ Փաշինյանի դեպ Սյունիքի դարպասները փակելուն, փոխքաղաքապետն ասաց, որ ամեն ինչ ըստ պլանավորածի իրականացնելու են։

Նմանատիպ նյութեր