211652_close_icon
views-count1636 դիտում article-date 18:22 17-10-2021

Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Ոստիկանները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ են անում իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնեց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը, տեղեկացնում է News.am-ը:

«Ոստիկանության  կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի  16-ին ընտրակաշառք է բաժանել: Դրա հիման վրա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր` ընտրության օրը, ոստիկանները գան եւ խուզարկություն կատարեն, երբ  գործը հարուցվել է հոկտեմբերի  16-ին: Ես մեկնաբանությունները թողնում եմ բոլորիդ: Խուզարկման թույլատրությունը առկա է, հիմա սպասում են, որ գումարներ հայտնաբերեն այստեղից»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել. Փաստաբանը մանրամասնեց, թե ինչու են իրավապահները ներխուժել շտաբ

Նմանատիպ նյութեր