211652_close_icon

Ես, որպես Մասիս քաղաքային համայնքի ղեկավար իմ աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ սյունեցուն և մեր գործընկեր Առուշ Առուշանյանին

views-count80550 դիտում article-date 14:56 21-12-2020
Դավիթ Համբարձումյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետության հարգելի համայնքի ղեկավարներ, Այսօր ապօրինի, առանց որևէ իրավական հիմքի կամ հիմնավորման ձերբակալել են Գորիսի քաղաաքապետ, մեր գործընկեր Առուշ Առուշանյանին: Վստահ եմ, որևէ մեկի մոտ կասկած չի առաջանում, որ Առուշանյանի ձերբակալությունը ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ: Արժանապատիվ սյունեցին թույլ չի տալիս ՀՀ անվտանգությունը խարխլած և վարչապետի աթոռից կարչած անձը ոտք դնի Սյունիք աշխարհ, իսկ վարչախումբը չի հանդուրժում իրական հայրենասեր ու սկզբունքային տեսակին: Ես, որպես Մասիս քաղաքային համայնքի ղեկավար իմ աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ սյունեցուն և մեր գործընկեր Առուշ Առուշանյանին: Վարչախումբը պետք է հասկանա, որ ձերբակալություններով չի կարող լռեցնել արժանապատիվ հային և վարկյան առաջ պետք է հեռանա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի հայրենակիցներ,Հայաստանի Հանրապետության համայնքների հարգելի ղեկավարներ, Այսօր ապօրինի,առանց որևէ իրավական հիմքի...

Posted by Դավիթ Համբարձումյան on 2020 թ. դեկտեմբերի 21, երկուշաբթի

Նմանատիպ նյութեր