211652_close_icon
views-count7894 դիտում article-date 22:15 21-12-2020

Պաշտոնաթող սպաների ուղերձները՝ ապագայով մտահոգ մարդկանց խոսքեր են. Հունան Պողոսյան. Hraparak.am

[url=https://hraparak.am/post/97ff73452cfbc64a36ff0f957cbae76c?fbclid=IwAR3pDdM8W-ahDWSCmAT0hyBtHkjuQCPf7VWwp3qNtwjhnNCrOqYFkFd7YRI]Hraparak.am[/url]-ը գրում է. Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը պատասխանել է մեր հարցերին․ - [b]Որպես նախկին փոխոստիկանապետ եւ ոստիկանության համակարգում երկար աշխատած անձ, ով նաեւ որոշակի հարգանք է վայելում ոստիկանների շրջանում, ի՞նչ խորհուրդ կտաք այսօր ոստիկաններին եւ ինչպե՞ս եք գնահատում իրավապահ համակարգի աշխատանքն այսօր։ [/b] - Ոստիկանները միշտ, որպես կանոն, հանրային միջոցառումների ժամանակ, հասարակական կարգ պահպանելիս դառնում են քավության նոխազ։ Այսօր էլ այնքան շատ են խորհուրդ տվողները, երբեմն՝ ոչ մասնագիտական․ ուղղակի կասեմ՝ ցանկացած ոստիկան ինքը պետք է որոշում կայացնի, եւ այն պետք է լինի անբեկանելի, ես այդպիսի որոշում կայացրել եմ եւ չեմ փոշմանել։ Հրաժարականիցս հետո ինձ զանգում են ոստիկանության բարձրաստիճան սպաներ՝ կարծիք հարցնում․ ես իրենց նույն բանն ասել եմ՝ ինքներդ որոշում կայացրեք, ձեր խղճի մտոք եւ ձեր պատվախնդրության մակարդակին համահունչ, իսկ մնացած դեպքերում, եթե ծառայում են, սխալ է կոչ անել՝ դադարեցնել ծառայել, պետք է ծառայեն բացարձակապես օրենքի եւ օրինականության շրջանակներում՝ չկատարելով ոչ մի ապօրինի հրաման։ Ոստիկաններն այս պատերազմի ժամանակ զոհեր են տվել, վիրավորներ եւ միշտ հայրենասիրությամբ են աչքի ընկել։ - [b]ԱԱԾ-ի, ոստիկանության մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, սպաներ, գեներալներ հանդես են գալիս ուղերձներով՝ վարչապետի հրաժարականի պահանջներով։ Ձեզ դիմե՞լ են այդ հարցով՝ որ միանաք իրենց, եթե այո, ինչո՞ւ չեք միացել, Դուք պահանջո՞ւմ եք Փաշինյանի հրաժարականը։ [/b] - Ասեմ անկեղծ՝ ոչ, ես ծանոթացել եմ համացանցից ՊԲ-ի եւ ՊՆ-ի պաշտոնաթող մի շարք բարձրաստիճան սպաների, այդ թվում նաեւ՝ դատախազության աշխատակիցների հայտարարություններին, ուղերձներին, կարծում եմ՝ այդ ուղերձները երկրի ներկայով եւ ապագայով մտահոգ մարդկանց ուղերձներ, խոսքեր են, եւ նրանց մտահոգությունները ես կիսել եմ։ - [b]Դուք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միանո՞ւմ եք։[/b] - Իսկ դուք չե՞ք կարծում, որ ես իմ հրաժարականով այդ հարցին պատասխանել եմ արդեն։

Նմանատիպ նյութեր