1940 դիտում
09:01 22-12-2020
Ազգային հետախուզության տնօրենը ԱՄՆ Կոնգրեսին կներկայացնի ԼՂ կարգավիճակի մասին գնահատական․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 900 միլիարդ դոլարի փաթեթի շուրջ, որը կտրամադրվի մոտ ամիսներին: Այն պարունակում է նաև ԼՂ հակամարտության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կպաված դրույթներ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5708516.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ Կոնգրեսը հանգել է համաձայնության 900 միլիարդ դոլարի խթանիչ նոր փաթեթի ընդունման շուրջ իր ելույթի ժամանակ ասել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը:
«Մեր քաղաքացիները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ այս տոնական օրերին, և մենք նրանց միայնակ չենք թողնի», - ասել է Մաքքոնելը:
Կոնգրեսը նպատակ ունի կորոնավիրուսային օգնության փաթեթում ներառել 1,4 տրիլիոն դոլարի ծախսերի օրինագիծ, որը նախատեսում է ֆինանսավորել կառավարության ծրագրերը մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը: Ըստ օրենսդիրների՝ կառավարության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել ֆինանսավորման ժամանակավոր երկարացման մասին որոշում, քանզի սրա ժամկետը լրանում է կիրակի կեսգիշերին:
Այս օրինագիծը ներառում է նաև դրույթներ վերաբերվող հայ-ադրբեջանական վերջին պատերազմին ու տարածաշրջանային զարգացումներին: Օրինագծի 615 հատվածում, վերնագրված «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական», նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաև հետևյալ դրույթներ՝
(1) Տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը
(2) Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը և գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում
(3) ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը
(4) Տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում մոտակա և միջնաժամկետ հեռանկարում
Օրինագիծը պահանջում է նաև, որ պատրաստվող փաստաթուղթը ներկայացվի առանց գաղտնի տեղեկության հրապարակման, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պարունակել գաղտնի տեղեկատվությամբ հավելված:
Նմանատիպ նյութեր
1711 դիտում
18:33 25-03-2014
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Քեսաբի իրադարձությունները դադարեցնելու կոչով դիմել է ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին
4094 դիտում
22:55 14-07-2020
Ամերիկայի հայկական համագումարը կոչով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին և նախագահի վարչակազմին
Այս բաժնից
871 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
742 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»