211652_close_icon

Ծխախոտը կթանկանա ԵԱՏՄ համաձայնագրի վավերացման արդյունքում. «Ժամանակ»

views-count2941 դիտում article-date 10:28 22-12-2020
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանն առաջիկայում կվավերացնի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը: Այս համաձայնագիրը նախատեսում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները ծխախոտային արտադրանքի հարկման միասնական քաղաքականություն իրականացնեն: Ճիշտ է, անդամ երկրներից յուրաքանչյուրին թույլատրվելու է որոշ աննշան շեղումներ ընդհանուր գծից, բայց այս համաձայնագրի վավերացումը ենթադրում է, որ արդեն 2024թ. ԵԱՏՄ տարածքում ծխախոտի գները գրեթե նույնական կլինեն: Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանում ծխախոտը գրեթե երկու անգամ ավելի թանկ է, քան Հայաստանում, կարելի է ասել, որ նույնը տեղի կունենա նաև մեր շուկայում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր